Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, 9։30-19։00։
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Հայերենի սահուն իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel: 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներբեռնել ռեզյումեն/CV-ն ստորև՝