CoverImage
Գրանդ Դիլինգ logo
Վերահսկիչ-գնահատող

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային

Քաղաք` Երևան

Դիմումների վերջնաժամկետ` 30.09.2026

Փորձ` Միջին

Նկարագրություն

Վերահսկիչ-գնահատողը պատասխանատու է լինելու աշխատակիցների կատարողականի և աշխատանքային գործընթացների մշտադիտարկման, աշխատանքի արդյունքների գնահատման, խախտումների և անհամապատասխանությունների հայտնաբերման ու արձանագրման, ինչպես նաև վերահսկողության արդյունքների ամփոփման և հաշվետվությունների պատրաստման համար։ Աշխատանքը ներառում է ՀՀ մարզեր գործուղումներ։

Պարտականություններ

  • Աշխատակիցների կատարողականի ցուցանիշների մշտադիտարկում, վերլուծություն և գնահատում։
  • Աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների վերահսկում՝ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխան։
  • Աշխատանքային ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրում, համակարգում և վերլուծություն՝ Excel-ի միջոցով։
  • Հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների արձանագրում և համապատասխան տեղեկատվության ներկայացում։
  • Վերահսկողության արդյունքների հիման վրա հաշվետվությունների և ամփոփ տվյալների պատրաստում։
  • Աշխատանքի ընթացքում GPS համակարգերի և այլ ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Excel-ի լավ իմացություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ․ բանաձևերի, ֆիլտրերի, տեսակավորման, աղյուսակների և հաշվետվությունների հետ աշխատելու կարողություն։
  • Word ծրագրի իմացություն։
  • GPS համակարգերի և ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման պատրաստակամություն։
  • ՀՀ մարզեր գործուղումների մեկնելու պատրաստակամություն։
  • Դիտարկումներ և խախտումներ օբյեկտիվորեն արձանագրելու և փաստերի հիման վրա աշխատելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Բարձր մակարդակի հաղորդակցման հմտություններ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու պատրաստակամություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

էլ-փոստ

էլ-փոստը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
max. 10MB .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/