Մենք փնտրում ենք պատասխանատու, աշխատասեր և գործնական մտածելակերպ ունեցող աշխատակցի, ով կապահովի արտադրամասի և հարակից տարածքների տեխնիկական սպասարկումն ու բնականոն վիճակը։
Հիմնական գործառույթներ
- Արտադրամասի և հարակից շենք-շինությունների ընթացիկ տեխնիկական սպասարկում և վերանորոգում
- Ջրագծերի և կոյուղագծերի սպասարկում ու անհրաժեշտության դեպքում վերանորոգում
- Դռների, փականների, կահույքի և այլ գույքի վերանորոգում ու կարգավորում
- Գույքի, բեռների և անհրաժեշտ պարագաների տեղափոխում և դասավորում
- Արտաքին տարածքի և այգու խնամք ու բարեկարգում
- Շենք-շինությունների սեզոնային նախապատրաստական աշխատանքներ
- Արտադրամասերում սահմանված ջերմաստիճանային ռեժիմների վերահսկում
- Տարբեր ընթացիկ տեխնիկական և կենցաղային խնդիրների լուծում
Պահանջներ՝
- ունեք տեխնիկական և վերանորոգման աշխատանքների գործնական հմտություններ,
- կարողանում եք աշխատել ձեռքի գործիքներով,
- ունեք սանտեխնիկական կամ նմանատիպ աշխատանքների փորձ,
- պատրաստ եք կատարել ֆիզիկական աշխատանք,
- պատասխանատու, կարգապահ և աշխատասեր եք։
Ինչո՞ւ դիմել
- Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման։
- Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում։
- Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում
- Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ
- Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխշատավարձի վերանայման հստակ համակարգ:
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ