CoverImage
Բեկոն Պրոդուկտ logo
Բեկոն Պրոդուկտ
6 Թափուր աշխատատեղեր
Հումք նյութերի պահեստապետ

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատակցի՝ հումք-նյութերի պահեստապետի հաստիքը համալրելու համար: Քո մասին Դու ավարտական կուրսի էնտուզիաստ ես, ճարպիկ, ակտիվ, աշխատասեր, սիրում ես թվեր, բանակցություններ, ունես վերլուծական միտք։ Պաշտոնի մասին Ապահովել նյութական արժեքների պահպանման գործընթացների պատշաճ իրականացումը։ Հիմնական պարտականություններն են՝ Հումք-նյութերի պահեստի մուտքի/ ելքի կազմակերպում Պահեստի փաստաթղթաշրջանառության վարում Տարբեր տիպի նյութական արժեքների (հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, պատրաստի արտադրանք և այլն) ընդունում, հաշվառում, պահում և բացթողում Ընդունվող նյութական արժեքների համապատասխանության ստուգում ուղեկցող փաստաթղթերի հետ Ապահովել արտադրամասին անհրաժեշտ հումք-նյութերով Նյութական արժեքների տեղափոխում պահման վայր, նրանց տեսակավորում՝ ըստ տեսակի, որակի, օգտագործման նպատակի կամ այլ ցուցանիշների, Նյութական արժեքների պահման ճիշտ կազմակերպում՝ փչացումն ու կորուստը կանխարգելելու նպատակով Օրական և ամսեկան գույքգրումների իրականացում Պահեստների սանիտարական վիճակի պահպանում և հսկողություն Պարտադիր պահանջներ՝ Բարձրագույն կրթություն Գյուղատնտեսության, Տնտեսագիտության, Մենեջմենթի, Ֆինանսների և հարակից ոլորտներում 1C -ի իմացություն Մինչև 1 տարի աշխատանքային փորձ Excel-գիտելիքների առկայություն Վերլուծական հմտություններ Մանրուքների նկատմամբ ուշադրություն Սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն Թիմում աշխատելու ունակություն Համակարգված աշխատելու կարողություն Աշխատաժամանակի կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)։ Սա կդիտվի որպես առավելություն Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա (հանգստյան օր՝ շաբաթ)

location Երևան
Date26.11.2026
Մատակարարման բաժնի ղեկավար

Պաշտոնի նպատակը Ապահովել ընկերության արտադրական և այլ ստորաբաժանումների անխափան գործունեությունը՝ անհրաժեշտ հումքի, բաղադրիչների, փաթեթավորման նյութերի, սարքավորումների, պահեստամասերի և ծառայությունների ժամանակին ձեռքբերման, պահանջվող որակի և տնտեսապես շահավետ պայմանների ապահովման միջոցով։ Պաշտոնի հիմնական նպատակներն են՝ Զարգացնել անմիջական միջազգային գնումները արտադրողներից՝ բացահայտելով նոր արտադրողների, ձևավորելով երկարաժամկետ գործընկերություններ և նվազեցնելով միջնորդներից կախվածությունը։ Կառավարել և զարգացնել համագործակցությունը տեղական մատակարարների հետ՝ ապահովելով մրցակցային պայմաններ, մատակարարումների հուսալիություն և պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում։ Օպտիմալացնել գնումների ընդհանուր ծախսերը՝ գնահատելով ոչ միայն ձեռքբերման գինը, այլև փոխադրման և ներմուծման ծախսերը, վճարման պայմանները, ապրանքների որակը և հնարավոր կորուստները։ Պլանավորել գնումները՝ արտադրական ծրագրերին համապատասխան՝ ապահովելով անհրաժեշտ նյութերի ժամանակին առկայությունը, կանխելով դրանց պակասը և խուսափելով ավելորդ պաշարների կուտակումից։ Հիմնական պարտականությունները 1. Գնումների պլանավորում և գործընթացների կառավարում Արտադրության, պահեստի, վաճառքի, տեխնիկական և ֆինանսական ստորաբաժանումների հետ համատեղ որոշել գնումների կարիքները, ծավալներն ու ժամկետները։ Կազմել և կառավարել գնումների պլանն ու բյուջեն՝ հաշվի առնելով արտադրության ծավալները, սեզոնայնությունը, առկա պաշարները և մատակարարման ժամկետները։ Սահմանել գնման հայտերի ներկայացման, հաստատման, պատվերների տեղադրման և կատարման վերահսկման հստակ ընթացակարգեր։ Վերլուծել արտահերթ գնումների պատճառները և նվազեցնել չպլանավորված ու շտապ գնումների հաճախականությունը։ Պահեստի և արտադրության հետ համաձայնեցնել հիմնական նյութերի նվազագույն ու ապահովագրական պաշարները և վերապատվիրման ժամկետները։ 2. Ուղիղ միջազգային գնումների զարգացում Ուսումնասիրել արտաքին շուկաները և գտնել ընկերության պահանջներին համապատասխան արտադրողներ։ Հաստատել ուղիղ կապեր արտադրողների հետ, ստանալ առաջարկներ և վարել առևտրային բանակցություններ։ Համեմատել ուղիղ ներմուծման և տեղական ձեռքբերման տարբերակները՝ հաշվարկելով ամբողջական արժեքը, մատակարարման ժամկետներն ու ռիսկերը։ Որակի և արտադրության պատասխանատուների հետ կազմակերպել նմուշների ստացումը, փորձարկումն ու համապատասխանության գնահատումը՝ մինչև հիմնական պատվերի հաստատումը։ Բանակցել գների, նվազագույն պատվերի քանակների, վճարման, առաքման, երաշխիքային և բողոքների կարգավորման պայմանների շուրջ։ Համապատասխան մասնագետների հետ համակարգել միջազգային պատվերների փոխադրումը, ներմուծման փաստաթղթերի պատրաստումը և մաքսային ձևակերպումները։ Կարևոր հումքի և նյութերի համար ձևավորել այլընտրանքային մատակարարման աղբյուրներ։ 3. Տեղական մատակարարների կառավարում Ձևավորել և պարբերաբար թարմացնել տեղական մատակարարների բազան՝ ըստ ապրանքների ու ծառայությունների խմբերի։ Կազմակերպել առաջարկների հավաքագրումը, համեմատությունն ու մատակարարների ընտրությունը՝ հիմնավորված չափանիշներով։ Վարել բանակցություններ՝ բարելավելով գները, վճարման ժամկետները, առաքման հաճախականությունն ու սպասարկման պայմանները։ Պարբերաբար գնահատել մատակարարներին՝ ըստ որակի, ժամկետների պահպանման, պատվերների ամբողջական կատարման և խնդիրներին արձագանքելու արագության։ Վերահսկել պայմանագրային պարտավորությունների կատարումը և կազմակերպել ուշացումների, անհամապատասխանությունների, վերադարձների ու փոխհատուցումների հարցերի լուծումը։ Կանխել մեկ մատակարարից անհարկի կախվածությունը՝ պահպանելով մատակարարման կայունությունը։ 4. Որակի, ծախսերի և ռիսկերի վերահսկում Ապահովել, որ գնումները համապատասխանեն հաստատված տեխնիկական բնութագրերին և որակի պահանջներին։ Որակի պատասխանատուների հետ ապահովել սննդային հումքի և սննդի հետ շփվող նյութերի համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հետագծելիությունն ու պահպանման պայմանների համաձայնեցումը։ Վերլուծել գնային փոփոխությունները և ներկայացնել ծախսերի օպտիմալացման հիմնավորված առաջարկներ։ Գնահատել մատակարարումների ընդհատման, փոխարժեքի, գների աճի և երկար առաքման ժամկետների ռիսկերը՝ մշակելով կանխարգելիչ քայլեր։ Ապահովել գնումների որոշումների թափանցիկությունն ու փաստաթղթավորումը, պահպանել առևտրային գաղտնիքը և բացառել շահերի բախումը։ 5. Թիմի ղեկավար

location Երևան
Date20.11.2026
Արտադրության ղեկավար

Պաշտոնի նպատակը Ապահովել ընկերության արտադրական գործունեության արդյունավետ կազմակերպումը, արտադրական պլանների իրականացումը, արտադրանքի որակի և անվտանգության պահանջների պահպանումը, արտադրական ծախսերի կառավարումն ու ռեսուրսների օպտիմալ օգտագործումը։ Պաշտոնը պատասխանատու է արտադրական ռազմավարության մշակման և իրականացման, արտադրական թիմերի կառավարման, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև արտադրության և ընկերության մյուս գործառույթների միջև արդյունավետ համագործակցության ապահովման համար։ 1. Արտադրական ռազմավարության մշակում և արտադրության պլանավորում Հիմնական գործառույթներ Մշակել և իրականացնել արտադրական ռազմավարություն՝ ապահովելով դրա համապատասխանությունը ընկերության ընդհանուր ռազմավարական նպատակներին, արտադրական հնարավորություններին և սահմանված բյուջեին։ Կազմակերպել արտադրության կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորումը՝ հաշվի առնելով վաճառքի կանխատեսումները, շուկայի պահանջարկը, արտադրական հզորությունները և առկա ռեսուրսները։ Ապահովել արտադրական պլանների ժամանակին իրականացումը՝ վերահսկելով արտադրանքի քանակը, տեսականին և սահմանված ժամկետները։ Համագործակցել կոմերցիոն բաժնի հետ՝ վաճառքի պլանների և կանխատեսումների հիման վրա արտադրական քանակների ու տեսականու պլանավորումն ապահովելու նպատակով։ Համագործակցել մատակարարման բաժնի հետ՝ հումքի, նյութերի և փաթեթավորման միջոցների ժամանակին մատակարարումն ու արտադրական գործընթացի անխափանությունը կազմակերպելու համար։ Համագործակցել մարքեթինգի և պրոդուկտների զարգացման պատասխանատուների հետ՝ նոր արտադրատեսակների ներդրման, գործող տեսականու փոփոխության և շուկայի պահանջներին համապատասխան արտադրական լուծումների իրականացման ուղղությամբ։ Վերլուծել արտադրական գործընթացների արդյունավետությունը, բացահայտել կորուստները, խոչընդոտներն ու բարելավման հնարավորությունները։ Մշակել արտադրական գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման առաջարկություններ՝ արտադրողականության բարձրացման և ծախսերի նվազեցման նպատակով։ Հետևել ոլորտի տեխնոլոգիական զարգացումներին և գնահատել դրանց կիրառման հնարավորությունները ընկերության արտադրական գործընթացներում։ Ապահովել արտադրանքի որակի, սննդամթերքի անվտանգության և արտադրական գործընթացների նկատմամբ սահմանված պահանջների պահպանումը՝ համագործակցելով Որակի վերահսկման բաժնի հետ։ 2. Արտադրական թիմի կառավարում և զարգացում Հիմնական գործառույթներ Կառավարել և համակարգել արտադրական ղեկավարների ու տեխնոլոգիական բաժնի աշխատանքը՝ ապահովելով գործառույթների հստակ բաշխում և արդյունավետ համագործակցություն։ Սահմանել արտադրական թիմի նպատակները, աշխատանքի ակնկալիքներն ու կատարողականի չափանիշները՝ դրանք համապատասխանեցնելով ընկերության ռազմավարական նպատակներին։ Համագործակցել ՄՌԿ բաժնի հետ՝ գնահատելու աշխատուժի պահանջարկը, պլանավորելու հավաքագրման կարիքները և մասնակցելու առանցքային հաստիքների ընտրության գործընթացին։ ՄՌԿ բաժնի հետ մշակել արտադրական ղեկավարների և առանցքային մասնագետների զարգացման պլաններ, կազմակերպել դրանց իրականացումն ու գնահատել արդյունքները։ Ներդնել և կառավարել արտադրական ստորաբաժանումների կատարողականի գնահատման ցուցանիշներ (KPI)՝ ապահովելով արդյունքների պարբերական մշտադիտարկում և բարելավման գործողությունների իրականացում։ Մշակել և իրականացնել արտադրական ու տեխնոլոգիական կարողությունների զարգացման նախաձեռնություններ։ Վերահսկել արտադրական հերթափոխերի պլանավորումն ու կազմակերպումը՝ ապահովելով աշխատուժի արդյունավետ բաշխում և արտադրական գործընթացի շարունակականություն։ Գնահատել աշխատակիցների արտադրողականության բարձրացման և խրախուսման հնարավորությունները, մշակել առաջարկություններ վարձատրության ու խրախուսման մեխանիզմների վերաբերյալ՝ համագործակցելով ՄՌԿ և ֆինանսական բաժինների հետ։ Զարգացնել արդյունքակենտրոն կառավարման և շարունակական բարելավման մշակույթ՝ խթանելով նախաձեռնողականությունը, պատասխանատվությունն ու միջբաժնային համագործակցությունը։ Ապահովել արտադրական կարգապահության, աշխատանքի կազմակերպման և ներքին ընթացակարգերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ 3. Արտադրական գործընթացների ֆինանսական կառավարում և արդյունավետության բարձրացում Հիմնական գործառույթներ Մշակել արտադրության բյուջեն և վերահսկել դրա կատարումը՝ ապահովելով արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Վերլուծել արտադրանքի ինքնարժեքը և արտադ

location Աբովյան
Date12.11.2026
Արտադրամասի աշխատակից

Մենք փնտրում ենք պատասխանատու, աշխատասեր արտադրամասի աշխատակիցներ։ Պարտականություններ Ապահովել արտադրական կոնկրետ տեղամասի անխափան աշխատանքը, Պահպանել փոխկապվածությունը արտադրական տեղամասերի միջև, Նպաստել արտադրական պրոցեսի անխափան, համախմբված և արդյունավետ աշխատանքին։ Պահանջներ Ճարպկություն և արագաշարժություն, Ձեռքի ճկունություն, Ֆիզիկական առողջություն։ Ինչո՞ւ դիմել Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման։ Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում։ Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխշատավարձի վերանայման հստակ համակարգ: Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ

location Աբովյան
Date10.11.2026
Օժանդակ նյութերի պահեստապետ

Նկարագրություն Մենք փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված օժանդակ նյութերի պահեստապետի, ով կմիանա «Բեկոն Պրոդուկտ» պրոֆեսիոնալ թիմին։ Պաշտոնի մասին Պաշտոնի նպատակն է ապահովել օժանդակ նյութերի պահեստի արդյունավետ կազմակերպումը, հաշվառումը և ժամանակին մատակարարումը՝ պահպանելով որակի, անվտանգության և հաշվառման կարգապահությունը Հիմնական պարտականություններ Կազմակերպել օժանդակ նյութերի ընդունումը, պահեստավորումը և հաշվառումը՝ ըստ սահմանված կարգի Համագործակցել մատակարարման, արտադրության և այլ բաժինների հետ՝ ապահովելով նյութերի ժամանակին մատակարարումը Վերահսկել պահեստային մնացորդները և կազմել պարբերական հաշվետվություններ (օրական, շաբաթական, ամսական) Ստուգել պիտանելիության ժամկետները, պիտակները և պիտակավորման համապատասխանությունը Պահպանել պահեստային տարածքի մաքրությունը, անվտանգության կանոնները և նյութերի ճիշտ դասավորությունը Իրականացնել նյութերի, ապրանքների դուրսգրում ներքին համակարգում՝ ըստ հաստատված պահանջագրերի Ապահովել պահեստում փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը (բեռնաթղթեր, պահանջագրեր, վերադարձի ակտեր և այլն) Պարտադիր պահանջներ՝ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պահեստի կամ վաճառքի ոլորտում Պահեստային կառավարման համակարգերի տիրապետում Excel, 1C-ի իմացություն Համակարգչային գիտելիքների իմացություն Տվյալների հետ աշխատանքի ունակություն Մանրուքների նկատմամբ ուշադրություն Թիմում աշխատելու ունակություն Համակարգված աշխատելու կարողություն

location Աբովյան
Date09.11.2026
Վաճառող

Նկարագրություն Եթե դու սիրում ես շփվել տարբեր մարդկանց հետ, ունես հաղորդակցման հմտություն և հետաքրքրված ես սպասարկման ոլորտով: Պարտականություններ Հաճախորդներին ապրանքատեսականու պատշաճ ներկայացում, Ապրանքի փաթեթավորում և կշռում, Ապրանքների դասավորվածության ապահովում, Ապրանքների արտաքին տեսքի պատշաճ պահպանում, Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։ Պահանջներ Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, Հաղորդակցման հմտություններ, Պարտաճանաչության և պատասխանատվության զգացում:

location Երևան
Date20.11.2026
Copyright © 2025. All rights reserved.
linkwww.bacon.am