Բեկոն Պրոդուկտ logo
Կրտսեր Պրոդուկտ Մենեջեր

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR

Քաղաք` Աբովյան

Դիմումների վերջնաժամկետ` 11.10.2026

Փորձ` Առանց փորձի, Սկսնակ

Bacon Product-ը փնտրում է նախաձեռնող, վերլուծական մտածողությամբ և զարգանալու ցանկություն ունեցող Կրտսեր Պրոդուկտ Մենեջերի, ով կմիանա մեր թիմին և քայլ առ քայլ կզարգանա պրոդուկտի կառավարման ոլորտում։

Այս հաստիքը նախատեսված է նաև այն թեկնածուների համար, ովքեր դեռևս չունեն Product Management ոլորտում մեծ փորձ, բայց ցանկանում են մասնագիտանալ այս ուղղությամբ։

Կարող են դիմել նաև վերջին կուրսի ուսանողները։

Հիմնական գործառույթներ

Սկզբնական փուլում՝ սովորելու և փորձ ձեռք բերելու ընթացքում

  • Շուկայի և մրցակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուսումնասիրության իրականացում,
  • Շուկայում առկա պրոդուկտների, նոր առաջարկների և սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն,
  • Հաճախորդների, վաճառքի թիմերի և այլ բաժինների կողմից ստացված կարծիքների հավաքագրում և համակարգում,
  • Պրոդուկտների վերաբերյալ տվյալների, տեղեկատվության և հետազոտության արդյունքների ամփոփում,
  • Նոր և գործող պրոդուկտների զարգացման նախագծերում աջակցություն,
  • Նոր պրոդուկտների թողարկման գործընթացի տարբեր փուլերում ներգրավվածություն,
  • Պրոդուկտների փաթեթավորման, պիտակների և թաղանթների փոփոխությունների նախագծերի իրականացմանն աջակցություն,
  • Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համապատասխան բաժիններին տրամադրում,
  • Պրոդուկտների համտեսների կազմակերպմանն աջակցություն, արդյունքների ամփոփում և արձանագրությունների կազմում,
  • Պրոդուկտների վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների պատրաստում,
  • Առաջադրանքների և նախագծերի ընթացքի վերահսկմանն ու թարմացմանն աջակցություն,
  • Ակտիվ համագործակցություն հարակից բաժինների հետ՝ նախագծերի իրականացման շրջանակներում,
  • Product Manager-ի կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրություն և աջակցություն առօրյա գործընթացներում։

Փորձ ձեռք բերելուց և մասնագիտական զարգացումից հետո

Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները ձեռք բերելուց հետո կրտսեր պրոդուկտ մենեջերին աստիճանաբար կվստահվեն ավելի մեծ պատասխանատվություն և ինքնուրույնություն՝

  • Շուկայի և մրցակցային դաշտի ուսումնասիրությունների ինքնուրույն իրականացում և արդյունքների ներկայացում,
  • Հաճախորդների և ներքին թիմերի հետադարձ կապի վերլուծություն և բարելավման առաջարկների ներկայացում,
  • Նոր և գործող պրոդուկտների զարգացման նախագծերի առանձին փուլերի ինքնուրույն համակարգում,
  • Նոր պրոդուկտի ստեղծման և շուկա թողարկման գործընթացում ավելի մեծ ներգրավվածություն՝ գաղափարից մինչև թողարկում,
  • Փաթեթավորման, պիտակների և այլ պրոդուկտային նյութերի փոփոխությունների նախագծերի համակարգում,
  • Գործող պրոդուկտների վերաբերյալ ընթացակարգերի և պահանջների պահպանման վերահսկողություն,
  • Նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների կատարելագործման վերաբերյալ առաջարկների ձևավորում,
  • Գնագոյացման գործընթացի համար անհրաժեշտ տվյալների վերլուծություն և առաջարկների նախապատրաստում,
  • Գնառաջարկների և պրոդուկտների վերաբերյալ անհրաժեշտ նյութերի ինքնուրույն պատրաստում,
  • Պրոդուկտների համտեսների կազմակերպում, արդյունքների վերլուծություն և հետագա քայլերի առաջարկում,
  • Նախագծերի ժամկետների և ընթացքի վերահսկում, անհրաժեշտության դեպքում համապատասխան բաժինների հետ հետագա քայլերի համակարգում,
  • Պրոդուկտների նախագծերի ընթացիկ կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին։

Պարտադիր պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն կրթություն ստանալու ընթացք՝ մարքեթինգի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում,
  • Վերջին կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Excel-ով աշխատելու բազային հմտություններ,
  • Տեղեկատվություն հավաքագրելու, համակարգելու և վերլուծելու կարողություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու բազային հմտություններ,
  • Կազմակերպվածություն և առաջադրանքները սահմանված ժամկետներում կատարելու կարողություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Թիմում աշխատելու և տարբեր բաժինների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
  • Նոր գիտելիքներ արագ յուրացնելու և մասնագիտական զարգանալու ցանկություն։

Կլինի առավելություն

  • Մարքեթինգի, Product Management-ի կամ Project Management-ի վերաբերյալ դասընթացների մասնակցություն,
  • Product Management կամ Project Management ոլորտում նախնական փորձ՝ աշխատանքի, պրակտիկայի, ստաժավորման կամ ուսումնական նախագծերի շրջանակում,
  • Agile-ի վերաբերյալ բազային գիտելիքներ,
  • Asana, Trello, Jira, ClickUp, Bitrix կամ այլ առաջադրանքների/նախագծերի կառավարման գործիքների հետ ծանոթություն,
  • Շուկայի ուսումնասիրության կամ տվյալների վերլուծության հետ կապված փորձ։

Մենք առաջարկում ենք

  • Անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման համար,
  • Հնարավորություն աշխատելու արագ փոփոխվող միջավայրում, որտեղ կզարգացնես արագ ադապտացվելու և ճկունություն դրսևորելու քո կարողությունները,
  • Դրական և, ինչպես մեր Գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայր,
  • Անվճար ճաշային ընդմիջում,
  • Անվտանգ և հարմարավետ տրանսպորտ՝ դեպի գործարան և ետ,
  • Կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ և թափանցիկ համակարգ,
  • Մասնագիտական աճի հնարավորություն՝ աստիճանաբար ստանձնելով ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվելով պրոդուկտների զարգացման իրական նախագծերում։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

էլ-փոստ

էլ-փոստը պարտադիր է

Ակնկալվող նվազագույն աշխատավարձ

Այս դաշտը պարտադիր է

Մրցակից ընկերություններում աշխատող ընտանիքի անդամ

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
max. 10MB .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.