Բեկոն Պրոդուկտ logo
Էլեկտրիկ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն

Քաղաք` Երևան

Դիմումների վերջնաժամկետ` 22.10.2026

Փորձ` Միջին

Աշխատանքի նկարագրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Էլեկտրիկի իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:

Հիմնական նպատակ՝

Էլեկտրական համակարգերի անվտանգ և արդյունավետ տեղադրում, սպասարկում և վերանորոգում` ապահովելով էլեկտրական կանոնների և կանոնակարգերի համապատասխանությունը և նպաստելով շենքերի և սարքավորումների անխափան աշխատանքին:

Հիմնական գործառույթներ՝

  • Նոր էլեկտրական ցանցերի մոնտաժում։
  • Էլեկտրասարքերի միացում և մալուխների լարանցում։
  • Նոր տրանսֆորմատորային ենթակայանի մոնտաժային աշխատանքներին անմիջական մասնակցություն։
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների տեղադրում, էլեկտրասնման ապահովում, կարգավորում և ստուգում։
  • Էլեկտրահաղորդալարերի ամբողջական կամ մասնակի փոխարինում։
  • Էլեկտրասարքավորումային համակարգերի սպասարկում, տեխնիկապես ճիշտ շահագործման ապահովում, սարքին վիճակի պահպանում, սպասարկվող էլեկտրասարքերի և սարքավորումների անխափան ու հուսալի աշխատանքի ապահովում, տեխնիկական սպասարկում, անհապաղ նորոգում։
  • Պարբերական տեխստուգայցերի իրականացում։
  • Սարքավորումների էլեկտրական մասերի պլանային-նախազգուշական վերանորոգման անցկացում ըստ տրված աշխատանքների ժամանակացույցի։
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների շահագործման ժամանակ խափանումների և վթարների բացահայտում, դրանք վերացնելու և կանխարգելելու համար համապատասխան միջոցների ձեռնարկում։
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում համաձայն գործող հրահանգավորման։
  • Անհրաժեշտ փաստաթղթերի վարում։

Պարտադիր պահանջներ՝

  • Էլեկտրասարքերի և էլեկտրասարքավորումների նորմատիվաիրավական ակտերի իմացություն
  • Սարքերի և էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկման ժամանակ աշխատանքների կատարման կազմակերպման ընթացակարգի իմացություն
  • Էլեկտրական հանգույցների և մասերի միացման պարզ էլեկտրամոնտաժային սխեմաների իմացություն
  • Էլեկտրատեխնիկայի հիմունքներիբազային գիտելիքների առկայություն
  • Էլեկտրասարքերի և չափիչ սարքերի աշխատանքային կիրառման սկզբունքների իմացություն
  • Էլեկտրասարքերի անվտանգ սպասարկման կանոնների իմացություն
  • Հակահրդեհային և ներքին կարգապահական կանոնների իմացություն
  • Ոլորտային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Թիմայնություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճկունություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն:
  • Փաստաթղթերի հետ աշխատելու հնարավորություն։

Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը

Առավելություններ

  • Դրական, ու ինչպես «Բեկոն Պրոդուկտ» գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում աշխատելու հնարավորություն
  • Գեղեցիկ և կոկիկ աշխատանքային միջավայր՝ կանաչապատ այգու առկայությամբ
  • Անվճար ճաշային ընդմիջում
  • Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր
  • Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ
  • Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ
  • Տրանսպորտի առկայություն դեպի գրասենյակ և հակառակ ուղղությամբ /երթուղին գործում է 09:00-18:00 գրաֆիկի համար/

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

էլ-փոստ

էլ-փոստը պարտադիր է

Ծննդյան ամսաթիվ

Ծննդյան ամսաթիվը պարտադիր է

Սեռ

Սեռը պարտադիր է

Փաստացի բնակության վայր

Այս դաշտը պարտադիր է

Խնդրում ենք նշել Ձեր կողմից ակնկալվող նվազագույն աշխատավարձի չափը, որով պատրաստ եք սկսել Ձեր կարիերան մեր ընկերությունում

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
max. 10MB .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.