CoverImage
Գրանդ Սպորտ logo
Գրանդ Սպորտ
3 Թափուր աշխատատեղեր
Լողի մարզիչ

Նկարագրություն Լողի մարզիչը պատասխանատու է տարբեր տարիքային խմբերի մարզիկներին լողի տեխնիկա ուսուցանելու, մարզումներ կազմակերպելու և նրանց մարզական կարողությունները զարգացնելու համար։ Պարտականություններ Լողի տեխնիկայի ուսուցում տարբեր սպորտային մակարդակի և տարիքային խմբերի հաճախորդներին Անհատական և խմբային մարզումների կազմակերպում և անցկացում Մարզումների ժամանակ անվտանգության կանոնների պահպնման ապահովում Մասնակցություն մրցումների նախապատրաստական և կազմակերպչական փուլերին Պահանջներ Ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի ոլորտում բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ լողի մասնագիտացումով) Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լողի մարզչի պաշտոնում ցանկալի է Բարձր պատասխանատվություն և հաղորդակցական հմտություններ Առաջնային բուժօգնության ցուցաբերման կանոնների իմացություն Մանկական խմբերի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն Ուշադրություն մանրուքների նկատմամբ Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ Սթրեսակայունություն Հաճախորդամետություն Բարեվարքություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Երևան
Date30.11.2026
Ակվաաերոբիկայի մարզիչ

Նկարագրություն Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում աշխատելու համար փնտրում ենք եռանդուն, մոտիվացնող և փորձառու ակվաաերոբիկայի մարզիչների ։ Յուրաքանչյուր մարզիչ պատասխանատու է լինելու մարզումների պլանավորման, անցկացման, ինչպես նաև մասնակիցներին ուղորդելու, ոգեշնչելու և ճիշտ ու անվտանգ տեխնիկա ապահովելու համար։ Պարտականություններ Մշակել և վարել ակվաաերոբիկայի պարապմունքներ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը Նախապես պլանավորել մարզման կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն տվյալ մարզման ուղղվածությանը և բնույթին Անհատական մոտեցում ցուցաբերել մասնակիցներին՝ հարմարեցնելով ինտենսիվությունը ըստ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի Մարզման ընթացքում հետևել մասնակիցների վարժությունների կատարման տեխնիկային և կեցվածքին՝ ապահովելով ճիշտ վարժությունների իրականացում Մշտապես վերահսկել և պահպանել պարապմունքների ընթացքում անվտանգության բոլոր պահանջները Կազմել մոտիվացնող, դինամիկ և հետաքրքիր պարապմունքներ, որոնք նպաստում են մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը Ընտրել համապատասխան երգացանկ, որը մարզման ընթացքը ավելի մոտիվացնող կդարձնի և չի հակասի մարզահամալիրի կոնցեպտին, Ստեղծել մոտիվացնող դասընթացներ, Ժամանակ առ ժամանակ փոխել ծրագիրը, Հետևել ֆիթնես նոր թրենդերին և միտումներին՝ անընդհատ կատարելագործելով դասընթացները: Պահանջներ Բարձրագույն մասնագիտական կրթություն Առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձ (ակվաաերոբիկայի մարզումների փորձառություն) Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն Մոտիվացնող, անվտանգ և մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ունակություն Առաջին օգնություն ցույց տալու հմտություն Ժամանակի արդյունավետ կառավարում Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ Ուշադրություն մանրուքների հանդեպ Պատասխանատվության զգացում Ժամանակի կառավարման հմտություններ Նախաձեռնողականություն Բարեվարքություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Երևան
Date30.11.2026
Բիլիարդի սրահի համակարգող

Նկարագրություն Բիլիարդի սրահի համակարգողը պատասխանատու է սրահի բնականոն և արդյունավետ աշխատանքի ապահովման, այցելուների սպասարկման, բիլիարդի խաղի վերաբերյալ նրանց ուսուցման, ուղղորդման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար։ Պարտականություններ Կազմակերպել և համակարգել բիլիարդի սրահի ամենօրյա աշխատանքը Ապահովել սրահի կարգուկանոնը և սահմանված կանոնների պահպանումը Ընդունել և սպասարկել սրահի այցելուներին Տրամադրել բիլիարդի պարագաները և վերահսկել դրանց ճիշտ օգտագործումը Հաճախորդներին ներկայացնել բիլիարդի պարագաների ճիշտ օգտագործման կանոնները Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին ուղղորդել բիլիարդի խաղի կանոնների և տեխնիկայի վերաբերյալ Անհրաժեշտության դեպքում մասնակցել խաղին Վերահսկել բիլիարդի սեղանների, պարագաների և այլ գույքի պատշաճ օգտագործումը և պահպանությունը Հայտնաբերել և համապատասխան պատասխանատուին տեղեկացնել գույքի կամ սարքավորումների խնդիրների մասին Գույքի և սարքավորումների անսարքությունների կամ խնդիրների մասին տեղեկացնել պատասխանատուին, Հետևել սրահի մաքրությանը և պատշաճ վիճակին Պահանջներ Բարձրագույն կրթություն Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն Բիլիարդ խաղալու լավ իմացություն Բիլիարդի կանոնների և խաղային տեխնիկայի իմացություն Բիլիարդի ոլորտում մասնագիտական կրթությունը կամ վերապատրաստումը կդիտվի որպես առավելություն Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն Հաճախորդամետություն Պարտաճանաչություն Սթրեսակայունություն Ուշադրություն մանրուքների հանդեպ Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ Պատասխանատվության զգացում Ժամանակի կառավարման հմտություններ Թիմում աշխատելու ունակություն Բարեվարքություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Երևան
Date30.11.2026
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/