Մաքրուհի
Մաքրուհին պատասխանատու է մարզաառողջարանային համալիրի տարածքում մաքրության և սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների պահպանման համար։
Ներկայացվող պահանջներ
- Մաքրասիրություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ժամանակը ճիշտ կառավարելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Սթրեսակայունություն
- Հաճախորդամետ մոտեցում
- Պատասխանատվության բարձր զգացում
- Բարեխիղճ և կարգապահ մոտեցում աշխատանքին
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Ապահովել մարզաառողջարանային համալիրի տարածքի մաքրությունը
- Իրականացնել հատկացված տարածքների ամենօրյա մաքրման աշխատանքները
- Հետևել մաքրության սահմանված չափանիշների պահպանմանը
- Պահպանել սանիտարահիգիենիկ կանոններն ու պահանջները
- Ճիշտ և անվտանգ օգտագործել մաքրող և ախտահանող միջոցները
- Պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները
- Խնամքով օգտագործել տրամադրված մաքրող միջոցներն ու աշխատանքային պարագաները
- Համալիրի հաճախորդների և աշխատակիցների հետ ցուցաբերել բարեհամբույր և հաճախորդամետ վերաբերմունք
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքը հերթափոխային է։
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։