Նկարագրություն
Սոցիալական մեդիայի մասնագետը պատասխանատու է մարզասրահի սոցիալական մեդիայի էջերի կառավարման, կոնտենտի պլանավորման և ստեղծման, ինչպես նաև էջերի ակտիվության և ներգրավվածության բարձրացման համար։
Պաշտոնը ենթադրում է ստեղծագործական և արդիական կոնտենտի մշակում, հրապարակումների և Stories/Reels-ների պլանավորում ու իրականացում, սոցիալական էջերի ամենօրյա կառավարում և արդյունքների վերլուծություն։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի էջերի վարում
- Կոնտենտ պլանի կազմում և իրականացում
- Փոստերի, Reels-երի և Stories-ների գաղափարների մշակում
- Լուսանկարահանումների և տեսանկարահանումների կազմակերպում
- Տեքստերի պատրաստում և հրապարակում
- Հետևորդների հետ հաղորդակցություն և ակտիվության բարձրացում
- Սոցիալական էջերի արդյունքների վերլուծություն
- Թրենդների մշտադիտարկում և նոր գաղափարների առաջարկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի ոլորտում
- Առնավազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման հաստիքում,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն /գրավոր և բանավոր/
- Լսարանի թիրախավորման, մեդիա կոնտենտի ռազմավարություննեի մշակման ու ներդրման, ինչպես նաև կոնտենտի հետ աշխատելու փորձառություն
- Թվային մարքեթինգի չափորոշիչների և գործիքների տիրապետում՝ Meta Business Suite (պարտադիր), իսկ Google Search Console, Google Ads, Google Analytics, Yandex Metrica, Yandex. Webmaster, , Microsoft Advertising և այլն՝ կդիտարկվի որպես առավելություն
- Փորձառություն այնպիսի սոցիալական մեդիայի պլատֆորմների հետ աշխատելու ինչպիսիք են Facebook, Instagram և այլն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։