Բեռնատար մեքենայի վարորդի հիմնական գործառույթներն է բեռնման գրաֆիկներին համապատասխան ապրանքների բեռնումը և տեղափոխումը:
Պարտականություններ
Սահմանված երթուղով իրականացնել բեռների անվնաս տեղափոխումը,
Ապահովել ավտոմեքենայի ամենօրյա պահպանումը․ ստուգել յուղը, ջուրը, մարտկոցը և այլն,
Ապահովել բեռնատարի սարքին վիճակը ինչպես այն վարելու ընթացքում, այնպես էլ դրանից առաջ և հետո
Երթը սկսելուց առաջ ստուգել ավտոմոբիլի տեխնիկապես սարքին վիճակում լինելը,
Բեռնատարը լիցքավորել վառելիքով, քսանյութերով և հովացնող հեղուկներով,
Վերացնել աշխատանքի ժամանակ առաջացած փոքր անսարքությունները,
Իրականացնել թափքում բեռի տեղավորման և ամրացման աշխատանքները,
Ապահովել բեռնատարի և իր կողմից օգտագործվող գործիքների մաքրությունը,
Պահպանել անվտանգության կանոնները և ընթացակարգերը։
Պահանջներ
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
Վարորդական իրավունքի առկայություն /BCE կարգ/,
Ավտոաշտարակ վարելու փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
Բեռնատար տրանսպորտային միջոցների կառուցվածքի, տեխնիկական հեղուկների և դրանց փոխարինման կանոնների իմացություն,
Թեթև անսարքությունների վերացման կարողություն,
Տարբեր զանգվածների բեռների տեղափոխման հմտություն,
Նորոգման համար կարևոր առաջին անհրաժեշտության գործիքների օգտագործելու կարողություն,
Թիմում աշխատելու կարողութուն,
Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Պատասխանատվություն,
Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ կայքում
Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Կրթություն
Աշխատանքային փորձ (Լրացրեք՝ սկսած վերջին աշխատավայրից)