CoverImage
Գրանդ Տոբակո logo
Չափիչ ստուգիչ սարքերի ինժեներ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն

Քաղաք` Երևան

Դիմումների վերջնաժամկետ` 31.07.2026

Փորձ` Սկսնակ

ՉՍՍ ինժեները պատասխանատու է լինելու Ընկերության արտադրամասերի մեքենասարքավորումների բնականոն աշխատանքի ապահովման համար։

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ռադիոէլեկտրոնային սարքերի սխեմոտեխնիկայի սկզբունքների իմացություն
  • Տպասալեր (պլատաներ) հավաքելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Ավտոմատ նախագծման ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • PLC ծրագրավորման լեզուներին ծանոթ լինելը կդիտարկվի որպես առավելություն
  • Ռելեական սխեմաների աշխատանքի սկզբունքների իմացություն
  • Համակարգչից օգտվելու կարողություն՝ MS Office – Word, Excel
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականությունների ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):
  • Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություն

Պարտականություններ

  • Սպասարկել և հետևել մեքենասարքավորումների էլեկտրական և ծրագրային ապահովումը՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները,
  • Կարողանալ ընթերցել մեքենասարքավորումների էլեկտրական սխեմաները,
  • Նոր սարքավորումների մոնտաժում և կարգաբերում,
  • Արագ արձագանքել առաջացած խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ,
  • Տիրապետել և պահպանել ներքին կարգապահական կանոնները:

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքը հերթափոխային է։
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

էլ-փոստ

էլ-փոստը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
max. 10MB .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/