1C մասնագետը պատասխանատու է հարթակի անխափան աշխատանքի, տարատեսակ բիզնես գործընթացների օպտիմալացման և ծրագրագյին նորարական լուծումներ տալու համար։
Պարտականություններ
- Ընկերության շահագրգիռ բաժինների աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և առաջարկել լավագույն լուծումները 1C համակարգի շահագործման և բիզնես գործընթացների օպտիմալացման հարցերում
- Կարգավորել և լուծել 1C համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները
- Մշակել և փոփոխել 1C ERP-ում հաշվետվություններ (Reports)
- Տրամադրել տեխնիկական աջակցություն և մշակել ու առաջարկել արդյունավետ լուծումներ՝ 1C համակարգի արդյունավետ շահագործումն ապահովելու և բիզնես գործընթացները օպտիմալացնելու նպատակով։
- Համագործակցել ծրագիրը ներդրած կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ընկերության տարբեր բաժինների հետ
- Ապահովել տվյալների ճիշտ գրանցում, մշակման և հաշվառման գործընթացները 1C ERP համակարգում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համանման հաստիքում
- 1C:Enterprise 8.3 (ERP) հարթակի գործիքակազմի իմացություն
- MS Office փաթեթի իմացություն (հատկապես Excel)
- 1C սերտիֆիկատի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն և տեխնիկական խնդիրների արագ լուծման ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար