Արաբերենի մասնագետը պատասխանատու է մտավոր սեփականության ոլորտին առնչվող փաստաթղթերի ճշգրիտ մշակման, թարգմանության, միջազգային գործընկերների հետ հաղորդակցության և բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։
Պարտականություններ
- Իրականացնել արաբերեն, հայերեն և անհրաժեշտության դեպքում անգլերեն լեզուներով փաստաթղթերի գրավոր թարգմանություններ։
- Ուսումնասիրել և մշակել փաստաթղթեր։
- Ապահովել արաբերեն լեզվով ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ճշգրտությունն ու համապատասխանությունը։
- Վարել գործնական նամակագրություն միջազգային գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ։
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։
- Մասնակցել ապրանքային նշանների, փաստաթղթերի և այլ իրավական նյութերի նախապատրաստման և մշակման աշխատանքներին։
- Ապահովել փաստաթղթերի համակարգված հաշվառումը, արխիվացումն ու գաղտնիության պահպանումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Արաբերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Հայերենի գերազանց իմացություն
- Անգլերենի լավ իմացություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ թարգմանության, միջազգային համագործակցության կամ հարակից ոլորտում (կդիտարկվի որպես առավելություն)
- MS Office (MS Word, MS Excel, Outlook) փաթեթի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը ճշգրիտ մշակելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։