Օպերատոր մեքենավար-կարգավորողն պատասխանատու է սարքավորումների ընթացիկ սպասարկման համար:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն/միջին մասնագիտական տեխնիկական կրթությունը ցանկալի է
- Հաստոցների աշխատանքի և դրանց սպասարկման գործընթացների իմացություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պարտականությունները
- Հաստոցների ընթացիկ կարգավորում և սպասարկում
- Հաստոցների անխափան աշխատանքի ապահովում
- Ընկերության արտադրանքի որակի վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետում
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար