Կցորդով բեռնատար մեքենայի վարորդի հիմնական գործառույթներն է բեռնման գրաֆիկներին համապատասխան ապրանքների բեռնումը և տեղափոխումը:
Ներկայացվող պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Վարորդական իրավունքի առկայություն /BCE կարգ/,
- Բեռնատար տրանսպորտային միջոցների կառուցվածքի, տեխնիկական հեղուկների և դրանց փոխարինման կանոնների իմացություն,
- Թեթև անսարքությունների վերացման կարողություն,
- Տարբեր զանգվածների բեռների տեղափոխման հմտություն,
- Նորոգման համար կարևոր առաջին անհրաժեշտության գործիքների օգտագործելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողութուն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Պատասխանատվություն,
- Բարեվարքություն։
Պարտականություններ
- Սահմանված երթուղով անվնաս տեղափոխել բեռները,
- Ապահովել ավտոմեքենայի ամենօրյա պահպանումը․ ստուգել յուղը, ջուրը, մարտկոցը և այլն,
- Ապահովել բեռնատարի սարքին վիճակը ինչպես այն վարելու ընթացքում, այնպես էլ դրանից առաջ և հետո
- Երթը սկսելուց առաջ ստուգել ավտոմոբիլի տեխնիկապես սարքին վիճակում լինելը,
- Բեռնատարը լիցքավորել վառելիքով, քսանյութերով և հովացնող հեղուկներով,
- Վերացնել աշխատանքի ժամանակ առաջացած փոքր անսարքությունները,
- Իրականացնել թափքում բեռի տեղավորման և ամրացման աշխատանքները,
- Ապահովել բեռնատարի և իր կողմից օգտագործվող գործիքների մաքրությունը,
- Պահպանել անվտանգության կանոնները և ընթացակարգերը։
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր
- Կորպորատիվ միջոցառումներ
- Զեղչեր այլ կազմակերպություններում