CoverImage
Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ logo
Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ
3 Թափուր աշխատատեղեր
Հակահրդեհային անվտանգության գծով պատասխանատու

Նկարագրություն Հակահրդեհային անվտանգության պատասխանատուն կազմակերպում է ընկերության տարածքներում հրդեհային ռիսկերի գնահատումը, կանխարգելումը և անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը համապատասխան օրենսդրական կարգավորումների։ Պարտականություններ Պլանավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության հրդեհային անվտանգության միջոցառումները: Կատարել հրդեհային ռիսկերի գնահատում և առաջարկել համապատասխան կանխարգելիչ քայլեր: Կազմակերպել աշխատակիցների ուսուցում հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ: Վերահսկել հրդեհային ազդարարման, ջրային մարիչ համակարգերի, կրակմարիչների և այլ միջոցների տեխնիկական վիճակը: Պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ ներքին կարգադրություններ, հրդեհային պլաններ, ակտեր: Իրականացնել պարբերական ստուգումներ և վերահսկել հրդեհային նորմերի պահպանումը արտադրական տարածքներում: Մասնակցել արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման գործընթացներին: Պահանջներ Բարձրագույն մասնագիտական կրթություն (նախընտրելի է տեխնիկական կամ անվտանգության ոլորտում): Առնվազն 5 տարվա ղեկավար հաստիքի աշխատանքային փորձ հակահրդեհային անվտանգության կամ արդյունաբերական անվտանգության ոլորտում: ՀՀ օրենսդրության և հակահրդեհային նորմատիվ ակտերի իմացություն: Կազմակերպչական ունակություններ, պատասխանատվության զգացում: Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office): Աշխատանքային ռեժիմի և ճնշման պայմաններում աշխատելու ունակություն: Պարտաճանաչություն Սթրեսակայունություն Ուշադրություն մանրուքների հանդեպ Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ Պատասխանատվության զգացում Ժամանակի կառավարման հմտություններ Թիմում աշխատելու ունակություն Բարեվարքություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date13.11.2026
ՏՏ մասնագետ

Նկարագրություն ՏՏ մասնագետը պատասխանատու է ընկերության տեղեկատվական համակարգերի, 1C ծրագրի և համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովման, աշխատակիցներին տեխնիկական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվական և կիբերանվտանգության պահանջների պահպանման և համապատասխան ռիսկերի կանխարգելման համար։ Պարտականություններ Ապահովել 1C ծրագրի և կիրառվող այլ ծրագրերի անխափան աշխատանքը, Տրամադրել տեխնիկական աջակցություն աշխատակիցներին, Լուծել ծրագրային և տեխնիկական խնդիրներ, Կատարել համակարգիչների, տպիչների, ցանցային և այլ սարքավորումների տեղադրում և սպասարկում, Տեղադրել, կարգավորել և թարմացնել օպերացիոն համակարգեր և ծրագրային ապահովումներ, Վերահսկել համակարգչային ցանցի և սարքավորումների աշխատանքը, Ապահովել տեղեկատվական և կիբերանվտանգության կանոնների պահպանումը, Կանխարգելել տեղեկատվական անվտանգության ռիսկերը և արձագանքել միջադեպերին, Ապահովել տվյալների պահպանման և կրկնօրինակման գործընթացները, Համագործակցել այլ բաժինների հետ՝ տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։ Պահանջներ Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում, 1C ծրագրի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն, Համակարգչային տեխնիկայի, ցանցերի և օպերացիոն համակարգերի իմացություն, Կիբերանվտանգության հիմնական սկզբունքների իմացություն, Խնդիրների արագ ախտորոշման և լուծման հմտություններ, Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմային աշխատանքի կարողություն, Ուշադրություն մանրուքների հանդեպ, Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ, Սթրեսակայունություն, Ժամանակի կառավարման հմտություններ, Բարեվարքություն: Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն: Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Փականագործ

Նկարագրություն Փականագործը պատասխանատու է լինելու մեխանիկական և փականագործական աշխատանքների, մետաղական կոնստրուկցիաների ու դետալների պատրաստման, մշակման, հավաքման և նորոգման համար։ Պարտականություններ Տարբեր տեսակի մեխանիկական և փականագործական աշխատանքների իրականացում։ Մետաղական կոնստրուկցիաների, դետալների և հանգույցների պատրաստում, մշակում և նորոգում։ Մետաղական մասերի կտրում, չափաբերում, հարմարեցում, հավաքում և տեղադրում։ Մետաղական կառուցվածքների և մեխանիկական տարրերի վերանորոգում ու վերականգնում։ Աշխատանքների իրականացում՝ համաձայն տեխնիկական պահանջների և առաջադրված հանձնարարությունների։ Պահանջներ Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում։ Փականագործի մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների առկայություն։ Մետաղների մշակման, կտրման, չափման և միացման աշխատանքների իմացություն։ Փականագործական և մեխանիկական գործիքների հետ աշխատելու հմտություն։ Տեխնիկական գծագրեր և չափագրումներ կարդալու կարողություն (ցանկալի է)։ Տարբեր տեսակի մետաղական դետալների և կոնստրուկցիաների պատրաստման ու նորոգման փորձ։ Աշխատանքների որակյալ և պատասխանատու իրականացման կարողություն։ Աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն և պատրաստակամություն դրանք պահպանելու Պատասխանատվության բարձր զգացում։ Թիմում աշխատելու կարողություն։ Ֆիզիկական դիմացկունություն։ Բարեվարքություն։ Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/