CoverImage

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային

Քաղաք` Մասիս

Դիմումների վերջնաժամկետ` 30.06.2026

Փորձ` Միջին

Նկարագրություն

ՏՏ մասնագետը պատասխանատու է ընկերության տեղեկատվական համակարգերի, 1C ծրագրի և համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքի ապահովման, աշխատակիցներին տեխնիկական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տեղեկատվական և կիբերանվտանգության պահանջների պահպանման և համապատասխան ռիսկերի կանխարգելման համար։

Պարտականություններ

  • Ապահովել 1C ծրագրի և կիրառվող այլ ծրագրերի անխափան աշխատանքը,
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն աշխատակիցներին,
  • Լուծել ծրագրային և տեխնիկական խնդիրներ,
  • Կատարել համակարգիչների, տպիչների, ցանցային և այլ սարքավորումների տեղադրում և սպասարկում,
  • Տեղադրել, կարգավորել և թարմացնել օպերացիոն համակարգեր և ծրագրային ապահովումներ,
  • Վերահսկել համակարգչային ցանցի և սարքավորումների աշխատանքը,
  • Ապահովել տեղեկատվական և կիբերանվտանգության կանոնների պահպանումը,
  • Կանխարգելել տեղեկատվական անվտանգության ռիսկերը և արձագանքել միջադեպերին,
  • Ապահովել տվյալների պահպանման և կրկնօրինակման գործընթացները,
  • Համագործակցել այլ բաժինների հետ՝ տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • 1C ծրագրի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային տեխնիկայի, ցանցերի և օպերացիոն համակարգերի իմացություն,
  • Կիբերանվտանգության հիմնական սկզբունքների իմացություն,
  • Խնդիրների արագ ախտորոշման և լուծման հմտություններ,
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմային աշխատանքի կարողություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Սթրեսակայունություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Բարեվարքություն:

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

էլ-փոստ

էլ-փոստը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
max. 10MB .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/