CoverImage

Ոլորտ՝ Ինժեներական

Քաղաք՝ Մասիս

Դիմումների վերջնաժամկետ՝ 30.11.2026

Փորձ՝ Միջին

Նկարագրություն

Փականագործը պատասխանատու է լինելու մեխանիկական և փականագործական աշխատանքների, մետաղական կոնստրուկցիաների ու դետալների պատրաստման, մշակման, հավաքման և նորոգման համար։

Պարտականություններ

  • Տարբեր տեսակի մեխանիկական և փականագործական աշխատանքների իրականացում։
  • Մետաղական կոնստրուկցիաների, դետալների և հանգույցների պատրաստում, մշակում և նորոգում։
  • Մետաղական մասերի կտրում, չափաբերում, հարմարեցում, հավաքում և տեղադրում։
  • Մետաղական կառուցվածքների և մեխանիկական տարրերի վերանորոգում ու վերականգնում։
  • Աշխատանքների իրականացում՝ համաձայն տեխնիկական պահանջների և առաջադրված հանձնարարությունների։

Պահանջներ

  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում։
  • Փականագործի մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների առկայություն։
  • Մետաղների մշակման, կտրման, չափման և միացման աշխատանքների իմացություն։
  • Փականագործական և մեխանիկական գործիքների հետ աշխատելու հմտություն։
  • Տեխնիկական գծագրեր և չափագրումներ կարդալու կարողություն (ցանկալի է)։
  • Տարբեր տեսակի մետաղական դետալների և կոնստրուկցիաների պատրաստման ու նորոգման փորձ։
  • Աշխատանքների որակյալ և պատասխանատու իրականացման կարողություն։
  • Աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն և պատրաստակամություն դրանք պահպանելու
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Թիմում աշխատելու կարողություն։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

Էլ. փոստ

Էլ. փոստը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
առավ. 10 ՄԲ .doc,.docx,.pdf
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/