Ներքին վերահսկողության աշխատակիցը պատասխանատու է ընկերության ներքին վերահսկողության գործընթացների արդյունավետ կատարման և համակարգման համար՝ ապահովելով ընկերության ներքին կարգապահությունը, անվտանգությունն ու գործող ընթացակարգերի պահպանումը։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ անվտանգության ոլորտում՝ ցանկալի է
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Ապահովել և վերահսկել կազմակերպության տարածքի անվտանգությունը
- Վերահսկել կազմակերպության տարածքից արտահանվող ապրանքի գործընթացը
- Պարբերական կատարել շրջայցեր ընկերության տարածքներում՝ պահպանելով ու ապահովելով անվտանգության և ներքին կարգապահության պահանջները
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։