Ոլորտ՝ Մարդկային ռեսուրսներ
Քաղաք՝ Երևան
Աշխատավարձ՝ 250.000-300.000
Դիմումների վերջնաժամկետ՝ 19.12.2026
Փորձ՝ Փորձառու
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող ՄՌ մասնագետի, ով կապահովի անձնակազմի փաստաթղթաշրջանառության և կազմակերպչական գործընթացների արդյունավետ իրականացումը։
Աշխատակիցների անձնական գործերի վարում։
Աշխատակիցների արձակուրդային բլոկի վարում և վերահսկում։
Աշխատակիցների ամենօրյա հաճախումների ծրագրային կարգավորում և վերահսկում։
Աշխատակազմի համազգեստների կարիքների նախնական պլանավորում, դիզայնի մշակման գործընթացում դիզայների հետ համագործակցություն, պատվերների կազմակերպում, ստացում և բաշխում՝ ըստ աշխատակիցների կարիքների։Համազգեստների վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում։
Աշխատակիցների անվանաքարտերի պատրաստման և տրամադրման գործընթացի կազմակերպում։
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌ կառավարման բնագավառում։
Բարձրագույն կրթություն։
ՀԾ ծրագրին տիրապետելու կարողություն։
Բարձր կազմակերպչական հմտություններ և աշխատանքային գործընթացները համակարգելու ունակություն։
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
Աշխատավայր՝ Արշակունյաց 11/1։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին։