Նկարագրություն ՍԱՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մենեջերների՝ բարձր աշխատավարձով։ Պարտականություններ Կազմակերպել և վերահսկել սրահի աշխատանքը, Վերահսկել հաճախորդների սպասարկման որակը, Իրականացնել այցելուների արդյունավետ և բարեկիրթ սպասարկման, նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հետ կապված աշխատանքներ, Միջոցներ ձեռնարկել խնդրահարույց իրավիճակների կանխարգելման և չեզոքացման ուղղությամբ։ Պահանջներ Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն, Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ, Աշխատանքային փորձը պարտադիր սպասարկման ոլորտում։ Հավելյալ նշումներ Աշխատանքային ժամեր՝ 08։00-15։30, 15։30-22։30։ Ինքնակենսագրականը կցել լուսանկարով։
Նկարագրություն ՍԱՍ Գրուպը փնտրում է սուպերմարկետի տնօրեն: Պարտականություններ Ապահովել նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործում և դրանց կորուստների նվազեցում, Նպաստել ստորաբաժանման տնտեսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին, Վերահսկել ստորաբաժանման աշխատակիցներին, Կազմակերպել աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումների մշակման աշխատանքները, Ընկերության ղեկավարությանը բարեխիղճ աշխատանքի համար աշխատողներին պարգևատրելու առաջարկներ ներկայացնել, Վերահսկողություն իրականացնել պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կանոնների ապահոման նկատմամբ, Վերահսկողություն իրականացնել սրահում առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքներին: Պահանջներ Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, Բարձրագույն կրթություն (Գործարար Կառավարում, կառավարում), Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն, Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն, Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք: Հավելյալ նշումներ Բարձր մրցակցային աշխատավարձ: Բոլոր հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները:
Նկարագրություն ՍԱՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն փնտրում է ներքին աուդիտի մասնագետ։ Պարտականություններ Վերլուծել և գնահատել գնումների գործառույթների արդյունավետությունը Վերլուծել և գնահատել ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժինների ֆինանսական և գործառնական տեղեկատվության ամբողջականությունն ու հուսալիությունը Ստուգել, վերլուծել և գնահատել ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը և հաշվետվությունները Բացահայտել ֆինանսական և հաշվապահական բացերը և առաջարկել ռիսկերից խուսափելու միջոցներ Վերլուծել և գնահատել տրանսպորտային տնտեսության արդյունավետությունը Կատարել պարբերաբար ստուգումներ և անցկացնել աուդիտորական հետազոտություններ Ստուգել ընկերության ֆինանսական կառավարման գործառույթները, վերլուծել դրանց հուսալիությունը Բացահայտել և վերլուծել ընկերության նոր նախագծերի մշակման և իրականացման արտաքին և ներքին ռիսկերը Վերահսկել ընկերության գույքագրման գործընթացը և փաստաթղթավորել Որոշել ներքին աուդիտի շրջանակը և մշակել տարեկան ծրագրեր Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, որոնք արտացոլում են աուդիտի արդյունքները և փաստաթղթերի ընթացքը Իրականացնել վերստուգումների պատշաճ փաստաթղթավորման ապահովումը Պահանջներ Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ Վերլուծական մտածողություն Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ Աուդիտի ֆինանսների բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C Ինքնուրույն աշխատելու ունակություն Միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ սեղմ ժամկետներում կատարելու ունակություն Մասնագիտական էթիկայի նորմերի տիրապետում Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն Հավելյալ նշումներ Աշխատավայր՝ Արշակունյաց 11/1։
Նկարագրություն Մեր թիմին միանալու համար փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող ՄՌ մասնագետի, ով կապահովի անձնակազմի փաստաթղթաշրջանառության և կազմակերպչական գործընթացների արդյունավետ իրականացումը։ Պարտականություններ Աշխատակիցների անձնական գործերի վարում։ Աշխատակիցների արձակուրդային բլոկի վարում և վերահսկում։ Աշխատակիցների ամենօրյա հաճախումների ծրագրային կարգավորում և վերահսկում։ Աշխատակազմի համազգեստների կարիքների նախնական պլանավորում, դիզայնի մշակման գործընթացում դիզայների հետ համագործակցություն, պատվերների կազմակերպում, ստացում և բաշխում՝ ըստ աշխատակիցների կարիքների։Համազգեստների վերաբերյալ հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում։ Աշխատակիցների անվանաքարտերի պատրաստման և տրամադրման գործընթացի կազմակերպում։ Պահանջներ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՄՌ կառավարման բնագավառում։ Բարձրագույն կրթություն։ ՀԾ ծրագրին տիրապետելու կարողություն։ Բարձր կազմակերպչական հմտություններ և աշխատանքային գործընթացները համակարգելու ունակություն։ Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։ Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։ Հավելյալ նշումներ Աշխատավայր՝ Արշակունյաց 11/1։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին։