Նկարագրություն
Սովռանո ընկերությունը փնտրում է Ֆինանսական բաժնի օգնական:
Պարտականություններ
- Ֆինանսական բաժնի փաստաթղթավորման և գործավարության ապահովում,
- ՀԾ-ով բանկային քաղվածքների ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում ՀԾ,
- Կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Ֆինանսական բաժնի այլ գործառույթներին աջակցություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
- Ֆինանսական, հաշվապահական ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ, MS Excel ծրագրի գերազանց իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի և 1C-ի իմացություն,
- Մանրուքների նկատմամբ ընդգծված ուշադրություն,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ:
Աշխատանքային ժամերը՝ 08։30-17։30:
Առավելություններ
- Art Lunch ճաշարանի զեղչի քարտ,
- Թեյի և սուրճի հյուրասիրություն,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
- Անվճար ավտոկայանատեղի
- Մասնագիտական աճի հնարավորություն: