Sovrano logo
Sovrano
7 Թափուր աշխատատեղեր
Տնօրենի օգնական

Նկարագրություն Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անգլերենի լավ իմացությումբ մասնագետի (իգական սեռ), տնօրենի օգնականի հաստիքը զբաղեցնելու նպատակով: Պարտականություններ ադմինիստրատիվ փաստաթղթաշրջանառության կազմակերպում և նամակագրության վարում, գրասենյակում հանդիպումների և ժողովների կազմակերպում, գրասենյակ այցելուների դիմավորում և անհրաժեշտության դեպքում հյուրասիրության կազմակերպում, սուրճի ամենօրյա հյուրասիրություն տնօրենին, թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը, գործուղումների կազմակերպում ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրում, ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ: Պահանջներ Բարձրագույն կրթություն, Անգլերենի լավ իմացություն, համակարգչային գիտելիքներ (MS Office), ժամանակի կառավարման և կազմակերպչական գերազանց կարողություններ, ազնվություն և բարձր պատասխանատվության զգացում: Հավելյալ նշումներ Աշխատանքային 5-օրյա շաբաթ , ժամը 8:30-17։30: Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 37/8: Արտոնություններ Մասնագիտական աճի հնարավորություն, Birthday leave, Լանչի փաթեթի 50% փոխհատուցում, Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն, Անվճար ավտոկայանատեղի:

location Երևան
Date02.10.2026
Data Analyst

Նկարագրություն Sovrano Company-ն փնտրում է վերլուծական մտածողությմաբ Տվյալների վերլուծության բաժնի աշխատակից / Power BI-ի իմացությամբ, ով կաջակցի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության, հաշվետվությունների պատրաստման, դաշբորդների մշակման և վաճառքի կանխատեսման գործընթացներին Պարտականություններ Power BI դաշբորդների մշակում և սպասարկում Վաճառքի ինտերակտիվ դաշբորդների մշակման և պահպանման աջակցում Power BI միջավայրում։ Դաշբորդների պարբերական թարմացում՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը։ Օգտատերերի համար հասկանալի և կիրառելի հաշվետվությունների ապահովում։ Բարելավումների իրականացման աջակցում՝ հիմնված վաճառքի թիմի և ղեկավարության հետադարձ կապի վրա։ Աջակցություն աշխատակիցներին դաշբորդների օգտագործման հարցերում։ Վաճառքի տվյալների հավաքագրում, համակարգում և ճշգրտության ստուգում տարբեր ներքին աղբյուրներից։ Վաճառքի ցուցանիշների վերլուծություն՝ միտումների, շեղումների և օրինաչափությունների բացահայտման նպատակով։ Հիմնական KPI-ների մոնիթորինգ և հաշվետվությունների պատրաստում։ Փաստացի վաճառքի ցուցանիշների համեմատական վերլուծություն պլանային և ստացված տվյալների հետ։ Տարեկան վաճառքի պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծության աջակցում, Power BI դաշբորդների մշակում և սպասարկում Վաճառքի ինտերակտիվ դաշբորդների մշակման և պահպանման աջակցում Power BI միջավայրում։ Դաշբորդների պարբերական թարմացում՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը։ Օգտատերերի համար հասկանալի և կիրառելի հաշվետվությունների ապահովում։ Բարելավումների իրականացման աջակցում՝ հիմնված վաճառքի թիմի և ղեկավարության հետադարձ կապի վրա։ Աջակցություն աշխատակիցներին դաշբորդների օգտագործման հարցերում։ Power BI դաշբորդների մշակում և սպասարկում Վաճառքի ինտերակտիվ դաշբորդների մշակման և պահպանման աջակցում Power BI միջավայրում։ Դաշբորդների պարբերական թարմացում՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը։ Օգտատերերի համար հասկանալի և կիրառելի հաշվետվությունների ապահովում։ Բարելավումների իրականացման աջակցում՝ հիմնված վաճառքի թիմի և ղեկավարության հետադարձ կապի վրա։ Աջակցություն աշխատակիցներին դաշբորդների օգտագործման հարցերում։ Պահանջներ Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում։ Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն։ Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։ Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։ MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։ Power BI-ի լավ իմացություն (պարտադիր)։ Power BI-ում դաշբորդների կառուցման և սպասարկման փորձ։ SQL և Python լեզուների իմացությունը կհամարվի առավելություն։ Հավելյալ նշումներ Աշխատանքային 5-օրյա շաբաթ: Աշխատանքի սկիզբը 08։30, ավարտը՝ 17։30։ Առավելություններ Մասնագիտական աճի հնարավորություն, Հմտությունները կատարելագործելու հնարավորություն, Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր, Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն, Անվճար ավտոկայանատեղի։

location Երևան
Date02.10.2026
Ապրանքանիշի ղեկավար (Brand Manager)

Նկարագրություն Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ փորձառու ապրանքանիշի ղեկավարի (Brand Manager), ով պատրաստ է իրականացնել ապրանքանիշի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները: Պարտականություններ • Կառավարել ապրանքախմբի մատակարարման շղթան, ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք, • հաստատել նոր գործնական կապեր, • ներկայացնել առաջարկված տեսականու գնային համեմատականը, կատարել շուկայի և մրցակցային ապրանքների վերլուծություն ՝ սպառողների նախասիրությունները հասկանալու նպատակով, • ներկայացնել Ընկերությունը տարատեսակ միջոցառումներին և ցուցահանդեսներին, • վերլուծել վաճառքները ամսական/եռամսյակային/տարեկան կտրվածքով, գնահատել ապրանքատեսականու ժամկետները, սեզոնայնությունը և այլն, • ներկայացնել տվյալ ապրանքատեսականու ամսական շրջանառության, ֆինանսական և վաճառքի հաշվետվություններ, • հաստիքից բխող այլ գործառույթներ: Պահանջներ • Բարձրագույն կրթություն • Աշխատանքային փորձառություն տվյալ որոլրտում • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Excel, 1C, Bitrix24 • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Վերլուծական մտածողություն և ժամկետներին հետևելու ունակություն: Հավելյալ նշումներ 5-օրյա աշխատանքային շաբաթ Աշխ․ ժամերը՝ 08:30-17։30 Առավելություններ Մասնագիտական աճի իրական հնարավորություն, Մրցունակ աշխատավարձ, Առողջ և ջերմ աշխատանքային միջավայր, Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն, Անվճար ավտոկայանատեղի:

location Երևան
Date28.10.2026
Social Media Marketing (SMM)

«Սովռանո» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Social Media Marketing (SMM) մասնագետի։ Գործառույթներ վարել սոց. ցանցերում Ընկերության էջերը, հաշիվները և խմբերը, պատասխանատու լինել կայքէջերում հրապարակվող ինֆորմացիայի թարմացման համար, կազամկերպել և իրագործել սոց. ցանցերում ներգրավող միջոցառումները, որոնք կնպաստեն էջերի ներգրավվածության և ակտիվության աճին, համապատասխան Ընկերության ռազմավարական նպատակներին հաստատման ներկայացնել սոցիալական մեդիամարքեթինգային ռազմավարության պլանը, բյուջեն և իրականացնել դրանք, վերլուծել տարբեր պրոյեկտների թիրախային լսարանը և համապատասխան միացնել գովազդներ, մշակել, խմբագրել և տեղադրել տեքստային, ֆոտո և վիդեոկոնտենտ, վերլուծել վաճառքները, առկա տեսականին, սեզոնայնությունը, տոները և վաճառքի վրա ներազդող այլ գործոններ, առաջարկել մարքեթինգային արշավներ, ստեղծել և հրապարակել կայքի ուղղվածությանը համապատասխան գրավիչ բովանդակություն՝ նպատակ ունենալով ապահովել այցելուների առավելագույն ներգրավվածություն, ստեղծել, մշակել, խմբագրել և տեղադրել տեքստային նյութեր, ֆոտոներ և վիդեոներ; դիզայների հետ համատեղ համակարգել և ստեղծել կայքերի և գովազդի դիզայնը, ստուգել հրապարակմանը ենթակա բոլոր տեքստերը և բացառել վրիպակները, կիրառել ՍՄՄ գործիքներ /բոտեր և այլն/, կառավարել Google-ի Ads-ի (Youtube -ում գովազդազյին արշավների ստեղծման և օպտիմալացման հմտություն) և Facebook Business Suite, Meta-ի միջոցով իրականացվող մարքեթինգային արշավները, վերլուծել ընթացիկ գովազդային արշավները, ներդրումների վերադարձը բարձրացնելու համար(ROI) ՝ օպտմիզացնել դրանք սահմանել KPI-ներ և KRA-ներ սոցիալական մեդիայի արշավների համար կատարելագործել ՍՄՄ հմտությունները ժամանակին և պահանջներին համահունչ։ Պահանջվող որակավորումներ Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի ոլորտում, Առնավազն 1 (մեկ) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն /գրավոր և բանավոր/ Լսարանի թիրախավորման, մեդիա կոնտենտի ռազմավարություննեի մշակման ու ներդրման, ինչպես նաև կոնտենտի հետ աշխատելու փորձառություն Facebook business suite, Google Ads, Microsoft Advertising and Google Analytics-ի խորքային իմացություն SEO սկզբունքների, բանալի բառերի օգտագորման սկզբունքնեիր իմացություն Փորձառություն այնպիսի սոցիալական մեդիայի պլատֆորմների հետ աշխատելու ինչպիսիք են Facebook, Instagram, LinkedIn և այլն Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, Ժամանակի կառավարում Հաստիքից բխող այլ գործառույթներ: Հավելյալ նշումներ` Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9։00-18։00։

location Երևան
Date02.10.2026
Տեսահսկման օպերատոր

Նկարագրություն «Սովռանո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու տեսահսկման օպերատորների։ Աշխատանքը հերթափոխային գրաֆիկով է: Պարտականություններ Հետևել տեսախցիկներին` հերթափոխային գրաֆիկով Հսկվող օբյեկտների տարածքների, աշխատակիցների աշխատանքային գործընթացի տեսահսկում Հաշվետվությունների կազմում և ներկայացում Հաստիքից բխող այլ գործառույթներ: Պահանջներ Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է, Աչալրջություն և արագ կողմնորոշվելու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում:

location Երևան
Date30.10.2026
Մերչենդայզեր

Նկարագրություն Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիում փնտրում է մերչենդայզերներ՝ Երևան քաղաքի վաճառակետերում Ընկերության ապրանքատեսականու պատշաճ ներկայացվածությունը իրականացնելու համար։ Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։ Պարտականություններ Ամենօրյա կտրվածքով վաճառակետերի այցելություն, Ապահովել Ընկերության ապրանքատեսականու ներկայացվածությունը և դասավորվածությունը ըստ Ընկերության մերչենդայզինգի չափանիշների, Մշտապես հետևել գնապիտակների, գովազդային պաստառների առկայությանը և ճշտությանը։ Պահանջներ Բարձրագույն կրթություն, Անձնական մեքենայի առկայության դեպքում` վառելիքի և մաշվածության ծախսերի փոխհատուցմամբ, Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն, Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Excel և Word, Արագ կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու ունակություն, Հաղորդակցման հմտություններ, Պատասխանատվություն ,ճշտապահություն, ազնվություն, Սթրեսակայունություն և թիմում աշխատելու ունակություն: Հավելյալ նշումներ Աշխատանքային 5-օրյա շաբաթ , ժամը 8:30-17։30: Առավելություններ Մասնագիտական աճի հնարավորություն, Մրցունակ աշխատավարձ, Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն, Անվճար ավտոկայանատեղի

location Երևան
Date11.10.2026
Շուկայի Զարգացման Պատասխանատու

Նկարագրություն Սովռանո Ընկերությանն անհրաժեշտ են շուկայի զարգացման պատասխանատուներ։ Թափուր հաստիքը Երևան քաղաքում է։ Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է: Պարտականություններ Այցելություն վաճառակետեր, Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում, Պատվերների գրանցում Ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության և տեսանելիության ապահովում, Գովազդային նյութերով ապահովում, Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում: Պահանջներ Բարձրագույն կրթություն, Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք, Անձնական մեքենա (գազով), Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ, Թիմում աշխատելու հմտություններ, Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն Հավելյալ նշումներ` Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 08։30-17։30 Առավելություններ` մասնագիտական աճի հնարավորություն, մրցունակ աշխատավարձ, անվճար ավտոկայանատեղի։

location Երևան
Date25.10.2026
Copyright © 2025. All rights reserved.