Sovrano logo
Տվյալների վերլուծաբան Excel-ի իմացությամբ

Քաղաք՝ Երևան

Աշխատավարձ՝ Մրցակցային

Դիմումների վերջնաժամկետ՝ 19.12.2026

Փորձ՝ Միջին

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վերլուծական մտածողությամբ և Excel -ի փայլուն իմացությամբ տվյալների վերլուծաբան, ով կաջակցի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության, հաշվետվությունների պատրաստման և վաճառքի կանխատեսման գործընթացներին:

Պարտականություններ

  • Վաճառքի ցուցանիշների վերլուծություն՝ միտումների, շեղումների և օրինաչափությունների բացահայտման նպատակով,
  • Վաճառքի տվյալների հավաքագրում, համակարգում և ճշգրտության ստուգում տարբեր ներքին աղբյուրներից,
  • Հիմնական KPI-ների մոնիթորինգ և հաշվետվությունների պատրաստում,
  • Փաստացի վաճառքի ցուցանիշների համեմատական վերլուծություն պլանային և ստացված տվյալների հետ,
  • Տարեկան վաճառքի պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծության աջակցում,
  • Հաստիքից բխող տարատեսակ հաշվետվությունների պատրաստում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում։
  • Excel-ի փայլուն իմացություն,
  • Վերլուծական մտածողություն
  • 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա շաբաթ: Աշխատանքի սկիզբը 08։30, ավարտը՝ 17։30։

Առավելություններ

  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։

Անուն

Անունը պարտադիր է

Ազգանուն

Ազգանունը պարտադիր է

Հեռախոս

Հեռախոսը պարտադիր է

Էլ. փոստ

Էլ. փոստը պարտադիր է
Ուղեկցող նամակ (ոչ պարտադիր)
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե
առավ. 10 ՄԲ .doc,.docx,.pdf
https://© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են