Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Քաղաք` Երևան
Աշխատավարձ` Մրցակցային
Դիմումների վերջնաժամկետ` 28.10.2026
Փորձ` Փորձառու
Սովռանո Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ փորձառու ապրանքանիշի ղեկավարի (Brand Manager), ով պատրաստ է իրականացնել ապրանքանիշի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները:
• Կառավարել ապրանքախմբի մատակարարման շղթան, ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք,
• հաստատել նոր գործնական կապեր,
• ներկայացնել առաջարկված տեսականու գնային համեմատականը, կատարել շուկայի և մրցակցային ապրանքների վերլուծություն ՝ սպառողների նախասիրությունները հասկանալու նպատակով,
• ներկայացնել Ընկերությունը տարատեսակ միջոցառումներին և ցուցահանդեսներին,
• վերլուծել վաճառքները ամսական/եռամսյակային/տարեկան կտրվածքով, գնահատել ապրանքատեսականու ժամկետները, սեզոնայնությունը և այլն,
• ներկայացնել տվյալ ապրանքատեսականու ամսական շրջանառության, ֆինանսական և վաճառքի հաշվետվություններ,
• հաստիքից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձառություն տվյալ որոլրտում
• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Excel, 1C, Bitrix24
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• Վերլուծական մտածողություն և ժամկետներին հետևելու ունակություն:
5-օրյա աշխատանքային շաբաթ
Աշխ․ ժամերը՝ 08:30-17։30
Առավելություններ