CoverImage
Գրանդ Մաստեր logo
Գրանդ Մաստեր
https://hr.grandholding.org/
Ընկերության մասին

«Գրանդ Մաստեր» ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից։ Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թվականին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ։ Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանի խոշորագույն ձեռնարկությունների խմբերից մեկի՝ Գրանդ Հոլդինգ-ի կազմի մեջ։ Այս իրադարձությունը մեկնարկ հանդիսացավ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների իրականացման համար։ Պահպանելով գործունեության մասնագիտացված ուղղվածությունը՝ ստեղծվեցին նոր արտադրական ճյուղեր, կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասեր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով և ծառայություններով։ Արտադրության զարգացմանը զուգահեռ վերակազմավորվեց և նոր մասնագետներով համալրվեց արտադրանքի որակի վերահսկողության ստորաբաժանումը, ինչպես նաև արդիականացվեցին աշխատանքային և տեխնիկական սպասարկման միջոցները։ Միջազգային կայուն մատակարարումներ ապահովելու նպատակով ձևավորվեցին նոր ստորաբաժանումներ և ընդլայնվեցին համագործակցության շրջանակները։ Ներդրումային ծրագրերը շարունակվում են նաև այսօր՝ ավելի լայն ծավալներով, շնորհիվ Միքայել Վարդանյանի և Կարեն Վարդանյանի, ովքեր 2014 թվականից հանդիսանում են ընկերության համասեփականատերերը։ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում կառավարման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա գործունեության բացասական ազդեցության նվազեցմանը։ Ընկերության կարևորագույն ներդրումային ծրագրերից մեկի շրջանակում կառուցվել և 2025 թվականից արդեն շահագործման է հանձնվել թղթի և ստվարաթղթի արտադրության ժամանակակից գործարանը, որն իր տեսակի մեջ ուրույն և եզակի է տարածաշրջանում։ Ծրագիրը ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության տարբեր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև հանրային իրազեկման գործիքների կիրառմամբ։ Հայաստանում արդեն գործարկվել է նաև TAPON.AM բջջային հավելվածը, որը միտված է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացմանը և հանդիսանում է ոլորտում նախադեպը

Առավելություններ
AnnualSalaryReview
Աշխատավարձի տարեկան վերանայում
FreeForeignLanguageCourses
Օտար լեզվի դասընթացներ
CorporateEvents
Կորպորատիվ միջոցառումներ
RewardSystem
Բոնուսային համակարգ
BusinessTrips
Բիզնես գործուղումներ
EducationReimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
FreeParking
Անվճար կայանում
PaidDayOffs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
SportsPackage
Սպորտային փաթեթ
SportsAndYogaZone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են
linkhttps://hr.grandholding.org/