CoverImage
Գրանդ Մաստեր logo
Գրանդ Մաստեր
4 Թափուր աշխատատեղեր
Կայուն զարգացման ծրագրերի համակարգող

Նկարագրություն Կայուն զարգացման ծրագրերի համակարգողը պատասխանատու է կազմակերպության կայուն զարգացման, էկոգրագիտության և կրթական նախաձեռնությունների պլանավորման, կազմակերպման և համակարգման համար։ Պաշտոնը ենթադրում է ակտիվ հաղորդակցություն տարբեր շահագրգիռ կողմերի, աշխատակիցների, մասնակիցների, գործընկերների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղեկատվության և ծրագրերի ներկայացում տարբեր լսարանների համար։ Պարտականություններ Կայուն զարգացման և էկոգրագիտության ծրագրերի ու միջոցառումների կազմակերպում և համակարգում Դասընթացների, հանդիպումների, շրջայցերի, ծառատունկների և բնապահպանական ակցիաների կազմակերպում Ծրագրերի բովանդակության, տեղեկատվական նյութերի և պրեզենտացիաների պատրաստում ու ներկայացում Համագործակցություն կազմակերպության ստորաբաժանումների, գործընկերների, կրթական հաստատությունների և համայնքների հետ Միջոցառումների կազմակերպչական աշխատանքների և անհրաժեշտ ռեսուրսների համակարգում Ծրագրերի ընթացքի մոնիթորինգ, արդյունքների ամփոփում և հաշվետվությունների պատրաստում Նոր էկոլոգիական և կայուն զարգացման նախաձեռնությունների առաջարկում և իրականացում Պահանջներ Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բնապահպանության, կայուն զարգացման, կրթության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն Գերազանց հաղորդակցման և մարդկանց հետ արդյունավետ համագործակցության հմտություններ Պրեզենտացիաներ պատրաստելու և տարբեր լսարանների առջև վստահ ներկայացնելու հմտություն. Անհրաժեշտության դեպքում նաև Անգլերեն և Ռուսերեն Հանրային խոսքի և բանավոր ներկայացման լավ հմտություններ Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ MS Office-ի՝ հատկապես Word, Excel և PowerPoint ծրագրերի լավ իմացություն Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն Բարեվարքություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ Հետաքրքրվածություն բնապահպանական և կայուն զարգացման թեմաներով Բնապահպանական մտածելակերպ և էկոգաղափարները առօրյա, աշխատանքային և համայնքային միջավայրում խթանելու պատրաստակամություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Աշխատանքայի անվտանգության ինժեների օգնական

Անվտանգության ինժեների օգնականն աջակցում է կազմակերպության աշխատանքային անվտանգության և բնապահպանական կառավարման համակարգերի արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով գործող կանոնակարգերի պահպանումը և մասնակցելով նոր գործընթացների մշակմանը։ Պաշտոնը ներառում է նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործընթացների մշտադիտարկում և բարելավում։ Հիմնական պարտականություններ Աջակցել անվտանգության ինժեներին առօրյա աշխատանքներում Մասնակցել աշխատանքային անվտանգության և բնապահպանական գործընթացների կազմակերպմանը և վերահսկմանը Ներգրավվել ռիսկերի և շրջակա միջավայրի դրանց ներազդեցության գնահատման գործընթացներում Մասնակցել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակմանը Աջակցել թափոնների կառավարման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի իրականացմանը Մասնակցել համապատասխան ISO ստանդարտների (ISO 45001, 14001) ներդրման, փաստաթղթավորման, ընթացակարգերի մշակման և մշտադիտարկման աշխատանքներին Հետևել աշխատավայրում անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանմանը Մասնակցել ներքին և արտաքին աուդիտներին Վարել համապատասխան հաշվետվություններ, այդ թվում՝ բնապահպանական ցուցանիշների մոնիթորինգ Աջակցել աշխատակիցների աշխատանքային անվտանգության և բնապահպանական իրազեկման ու ուսուցման գործընթացներին Իրականացնել աշխատակիցների հրահանգավորումներ Պահանջվող որակավորումներ Բարձրագույն կրթություն (տեխնիկական, բնապահպանական կամ հարակից ոլորտում) Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն ISO 45001 և 14001 ստանդարտների վերաբերյալ գիտելիքները (կամ սովորելու պատրաստակամությունը) պարտադիր են Բնապահպանական նորմերի, թափոնների կառավարման և էկոլոգիական պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (Word, Excel, Outlook), 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն Պատասխանատվության բարձր զգացում Ուշադրություն մանրուքներին Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ Թիմում աշխատելու կարողություն Հաղորդակցման զարգացած հմտություններ Սթրեսակայունություն Վերջնաժամկետներին հետևելու ունակություն Նախաձեռնողականություն Սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամություն Բարեվարքություն (integrity) և ազնվություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետ

Նկարագրություն Արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետ պատասխանատու է միջազգային մատակարարներից ապրանքների գնման և ներմուծման գործընթացների կազամկերպման համար: Պարտականություններ Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում Գործող մատակարարների հետ ընթացիկ նամակագրության վարում Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և պատվերների ձևակերպում Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում Պահանջներ Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է Բարձրագույն կրթություն Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն / INCOTERMS / Համակարգչային գիտելիքներ MS Office-Word, Excel, Outlook Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն Գործարար հաղորդակցման և բանակցության վարման հմտություններ Վերլուծական մտածողություն, որոշումներ կայացնելու ունակություն Ժամանակի կառավարման հմտություններ Բարեվարքություն Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Սանտեխնիկ

Սանտեխնիկը պատասխանատու է ջրամատակարարման, ջեռուցման, օդատար և կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկման, ինչպես նաև համապատասխան տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Պարտականություններ Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկում, Սանհանգույցների և հարակից համակարգերի տեխնիկական սպասարկում, Ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների սպասարկում, Կաթիլային ոռոգման համակարգի սպասարկում, Օդատար, ջրատար և հակահրդեհային խողովակաշարերի համակարգերի տեղադրում և սպասարկում, Տարբեր ինժեներական համակարգերի տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացում, Աշխատանքային անվտանգության կանոնների խիստ պահպանում Պահանջներ Մասնագիտական կրթությունը կամ համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։ Ջրամատակարարման, ջեռուցման և ինժեներական համակարգերի վերաբերյալ գործնական գիտելիքներ, Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու կարողություն, Աշխատանքների որակյալ և պատասխանատու իրականացման կարողություն։ Աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն և պատրաստակամություն դրանք պահպանելու Պատասխանատվության բարձր զգացում։ Կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն։ Ֆիզիկական դիմացկունություն։ Բարեվարքություն։ Պայմաններ և այլ դրույթներ Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում: Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։ Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։ Հաստիքը կարող է ենթադրել արտոնյալ կենսաթոշակի հնարավորություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։ Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։ Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

location Մասիս
Date30.11.2026
Copyright © 2025. All rights reserved.
linkhttps://hr.grandholding.org/