Սանտեխնիկը պատասխանատու է ջրամատակարարման, ջեռուցման, օդատար և կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկման, ինչպես նաև համապատասխան տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։
Պարտականություններ
- Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկում,
- Սանհանգույցների և հարակից համակարգերի տեխնիկական սպասարկում,
- Ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների սպասարկում,
- Կաթիլային ոռոգման համակարգի սպասարկում,
- Օդատար, ջրատար և հակահրդեհային խողովակաշարերի համակարգերի տեղադրում և սպասարկում,
- Տարբեր ինժեներական համակարգերի տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացում,
- Աշխատանքային անվտանգության կանոնների խիստ պահպանում
Պահանջներ
- Մասնագիտական կրթությունը կամ համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։
- Ջրամատակարարման, ջեռուցման և ինժեներական համակարգերի վերաբերյալ գործնական գիտելիքներ,
- Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու կարողություն,
- Աշխատանքների որակյալ և պատասխանատու իրականացման կարողություն։
- Աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն և պատրաստակամություն դրանք պահպանելու
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն։
- Ֆիզիկական դիմացկունություն։
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հաստիքը կարող է ենթադրել արտոնյալ կենսաթոշակի հնարավորություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։