Նկարագրություն
Կայուն զարգացման ծրագրերի համակարգողը պատասխանատու է կազմակերպության կայուն զարգացման, էկոգրագիտության և կրթական նախաձեռնությունների պլանավորման, կազմակերպման և համակարգման համար։
Պաշտոնը ենթադրում է ակտիվ հաղորդակցություն տարբեր շահագրգիռ կողմերի, աշխատակիցների, մասնակիցների, գործընկերների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղեկատվության և ծրագրերի ներկայացում տարբեր լսարանների համար։
Պարտականություններ
- Կայուն զարգացման և էկոգրագիտության ծրագրերի ու միջոցառումների կազմակերպում և համակարգում
- Դասընթացների, հանդիպումների, շրջայցերի, ծառատունկների և բնապահպանական ակցիաների կազմակերպում
- Ծրագրերի բովանդակության, տեղեկատվական նյութերի և պրեզենտացիաների պատրաստում ու ներկայացում
- Համագործակցություն կազմակերպության ստորաբաժանումների, գործընկերների, կրթական հաստատությունների և համայնքների հետ
- Միջոցառումների կազմակերպչական աշխատանքների և անհրաժեշտ ռեսուրսների համակարգում
- Ծրագրերի ընթացքի մոնիթորինգ, արդյունքների ամփոփում և հաշվետվությունների պատրաստում
- Նոր էկոլոգիական և կայուն զարգացման նախաձեռնությունների առաջարկում և իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բնապահպանության, կայուն զարգացման, կրթության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Գերազանց հաղորդակցման և մարդկանց հետ արդյունավետ համագործակցության հմտություններ
- Պրեզենտացիաներ պատրաստելու և տարբեր լսարանների առջև վստահ ներկայացնելու հմտություն. Անհրաժեշտության դեպքում նաև Անգլերեն և Ռուսերեն
- Հանրային խոսքի և բանավոր ներկայացման լավ հմտություններ
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ
- MS Office-ի՝ հատկապես Word, Excel և PowerPoint ծրագրերի լավ իմացություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն
- Բարեվարքություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հետաքրքրվածություն բնապահպանական և կայուն զարգացման թեմաներով
- Բնապահպանական մտածելակերպ և էկոգաղափարները առօրյա, աշխատանքային և համայնքային միջավայրում խթանելու պատրաստակամություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։