ՄՌԿ մասնագետը կմասնակցի մարդկային ռեսուրսների կառավարման մի շարք գործառույթների իրականացմանը․ ներառյալ հավաքագրումը, նոր աշխատակիցների օնբորդինգը, ելքի հարցազրույցները, աշխատակիցների կատարողականի կառավարումը և այլն։
Պարտականություններ
Իրականացնել անձնակազմի համալրման գործընթացը՝ տեղադրել հայտարարություններ, դիտարկել ընտրված ռեզյումեները, կապ հաստատել թեկնածուների հետ, կազմակերպել և վարել հարցազրույցները։
Ուսումնասիրել և առաջարկել թեկնածուներ փնտրելու առավել արդյունավետ մեթոդներ և միջոցներ:
Մասնակցել աշխատուժի վերլուծության, կադրային ռեզերվի ձևավորման և մարդկային ռեսուրսների կանխատեսումների գործընթացներին:
Կազմակերպել օնբորդինգի գործընթացը:
Իրականացնել տվյալների վերլուծություն և ներկայացնել հաշվետվություններ:
Մասնակցել ուսուցման և զարգացման, ինչպես նաև անձնակազմի գնահատման գործընթացներին:
Իրականացնել աշխատակիցների տարատեսակ հարցումներ։
Մասնակցել անձնակազմի արդյունավետության կառավարման գործընթացներին:
Մասնակցել մարդկային ռեսուրսների կառավարմանը առնչվող միջոցառումների և նախագծերի կազմակերպմանը և համակարգմանը:
Պահանջներ
Բարձրագույն կրթություն։ Առնվազն Բակալավրի աստիճան ՄՌԿ, կառավարման, կառավարման հոգեբանության կամ հարակից ոլորտներում,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի գերազանց իմացություն, ՄՌԿ սոֆթերի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Հայերենի գերազանց իմացություն, Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
Տվյալների վերլուծություն և հաշվետվություններ կազմելու հմտություններ,
ՄՌԿ գործընթացների գերազանց իմացություն ՝ համալրում, օնբորդինգ, ուսուցում -զարգացում և այլն,
Հարցազրույցների վարման տեխնիկաների իմացություն (կոմպետենցիաների, փափուկ հմտությունների, մոտիվացիայի և այլ պահանջվող որակների ու հմտությունների բացահայտման կարողություն )
Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
Վերլուծական մտածողություն,
Ուշադրություն մանրուքների հանդեպ,
Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
Սթրեսակայունություն,
Ժամանակի կառավարման հմտություններ,
Նախաձեռնողականություն,
Բարեվարքություն:
Պայմաններ և այլ դրույթներ
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Կրթություն
Աշխատանքային փորձ (լրացնել՝ սկսած վերջին աշխատավայրից)