Նկարագրություն
Թվային ստարտափների համակարգողը թվային գաղափարների մշակման և իրականացման գործընթացները համակարգող մասնագետ է, որը համադրում է բիզնես և թվային գործիքները և ներգրավված է թվային մարքեթինգի, կայքերի և հավելվածների հետ կապված նախաձեռնություններում։ Մասնագետը նաև ներգրավված է էկոգրագիտության նախաձեռնությունների և դասընթացների կազմակերպման գործընթացներում։
Պարտականություններ
- Կազմակերպության թվային ստարտափ նախագծերի գաղափարների հավաքագրում, վերլուծություն, պլանավորում, համակարգում և վերահսկում
- Տարբեր ստորաբաժանումների և Գրանդ Հոլդինգի ընկերությույունների միջև համագործակցության ապահովում
- Ստարտափ գաղափարների մոդելավորում, ցանկալի է թվային գործիքակազմով (օրինակ Lean Canvas)
- Նյութերի և պրեզենտացիաների պատրաստում ներքին և արտաքին հանդիպումների համար
- Պրեզենտացիաների ներկայացում,
- Պրոյեկտների փաստաթղթերի կազմավորում, ընթացքի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում
- Մասնակցություն նոր նախաձեռնությունների մշակմանը և ներդրմանը
- Աշխատանք շահագրգիռ կողմերի հետ՝ նախագծերի ժամանակացույցի և որակի ապահովման նպատակով
- Մասնակցություն էկոգրագիտության թեմայով հանդիպումների, դասընթացների և այլ կրթական նախաձեռնությունների կազմակերպման գործընթացին՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների և անհրաժեշտ նյութերի համակարգումը
- Թվային մարքեթինգի գործիքների և մոտեցումների կիրառման հնարավորությունների գնահատում՝ նախագծերի մշակման և առաջխաղացման գործընթացում
- Կայքերի և բջջային հավելվածների աշխատանքի հիմնական առանձնահատկությունների, ֆունկցիոնալության և օգտագործողների փորձի (UX) վերաբերյալ պահանջների ձևավորման գործընթացներին մասնակցություն
- Թվային պրոդուկտների մշակման և զարգացման ընթացքում տեխնիկական և բիզնես թիմերի միջև հաղորդակցության և պահանջների փոխանցման աջակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտում)
- Նախագծերի կառավարման առնվազն փորձը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր
- MS Office։ Word, Excel, PPT; Google Workspace գործիքների հմտություն
- Պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություն
- Agile / Scrum մոտեցման իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Թվային մարքեթինգի հիմնական գործիքների և մոտեցումների իմացություն
- Կայքերի և բջջային հավելվածների մշակման, գործարկման և աշխատանքի հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացում
- Թվային պրոդուկտների, UX/UI-ի, User Journey-ի և հիմնական ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ ընդհանուր պատկերացում
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն
- Պատասխանատվության զգացում,
- Նախաձեռնողականություն
- Սովորելու պատրաստակամություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Առաջնորդություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։